«Բարսելոնան» մտադիր է գնել «ՌԲ Լայպցիգի» հարձակվողին

«ՌԲ Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոն «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում է։

Ինչպես հաղորդում է Football Espana-ն, «կապտանռնագույնմերը» դիտարկում են հաջորդ ամառ սլովենացու տրանսֆերը գնելու հնարավորությունը։ Հիշեցնենք, որ Շեշկոն անցած ամառ տեղափոխվեց «ՌԲ Լայպցիգ», բայց միաժամանակ վարձավճարով մնաց «Ռեդ Բուլ Զալցբուրգում» մինչև մրցաշրջանի ավարտը։

Մեկ տարի առաջ ֆուտբոլիստով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նոր մրցաշրջանում Շեշկոն արդեն հասցրել է իրեն դրսևորել Գերմանիայի առաջնությունում։ Մրցաշարում հարձակվողը երկու խաղում խփել է երկու գոլ։