Ժոան Լապորտա. «Սա Չավիի դարաշրջան է»

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ «կապտանռնագույնները» նոր դարաշրջան են մտել գլխավոր մարզիչ Խավի Էրնանդեսի հետ։

«Բարսելոնան» թեւակոխում է նոր դարաշրջան։ Սա Չավիի դարաշրջան է։ Անցած մրցաշրջանում մեր նպատակը չեմպիոնությունն էր, այժմ մենք մտադիր ենք Լա Լիգայից բացի այլ գավաթներ նվաճել։

Սկսվել է նոր դարաշրջան։ Դա հիանալի կլինի, լավագույններից մեկը ակումբի պատմության մեջ»,- ասել է Լապորտան Mundo Deportivo-ին տված հարցազրույցում: Իսպանիայի առաջնության չորս տուրից հետո կատալոնական գրանդը վաստակել է տասը միավոր եւ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։