Իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան, ով «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո ազատ գործակալ է, շարունակում է նոր թիմ փնտրել։
Ըստ Goal.com-ի լրագրողների՝ դարպասապահը կարող է մեկնել Եվրոպայից դուրս առաջնություններից մեկը։ 32-ամյա ֆուտբոլիստը կարիերան ԱՄԷ-ում, Մեքսիկայում և Քաթարում շարունակելու տարբերակներ ունի։
Դավիդը պաշտպանել է «Մանչեսթեր Յունայթեդի» գույները 2011-ից 2023 թվականներին, 2022/2023 մրցաշրջանի վերջում ավարտվել է իսպանացու պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ։