Հաստատվել է Թուրքիա – Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Թուրքիա – Հայաստան հանդիպումը կսպասարկի իտալական մրցավարական անձնակազմը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Դանիելե Օրսատոն: Մրցավարի օգնականներն են Չիրո Կարբոնոն և Ալեսանդրո Ջիալատինին, չորորդ պաշտոնյան է Անտոնիո Ռապուանոն:

VAR-ի մրցավար է նշանակվել ՊաոլոՎարերին, VAR-ի մրցավարի օգնական՝ Ալեանդրո Դի Պաոլոն:

Հիշեցնենք, որ Թուրքիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։