Ռոնալդ Կումանը նշել է, որ «Ռեալը» հաճախ է վայելում մրցավարների աջակցությունը

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտնել է, որ Մադրիդի «Ռեալը» հաճախ է վայելում մրցավարների աջակցությունը։

«Երբ ես մարզում էի «Բարսելոնան», զգում էի, որ «Ռեալը» ունի մրցավարների աջակցությունը։ Ամեն դեպքում, դա անհնար է ապացուցել, ուստի ավելի լավ է ոչինչ չասել»,- մասնագետի խոսքերը մեջբերում է Barca Universal-ը։

Մասնագետը «Բարսելոնան» գլխավորել է 2020-ից 2021 թվականներին։ Այս պահին նա գլխավորում է Հոլանդիայի հավաքականը։