Կրիշտիանու Ռոնալդու․ «Լիոնել Մեսսիի հետ մրցակցությունն ավարտված է»

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ իր մրցակցությունը «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ անցյալում է։

«Մեսսիի հետ մրցակցությունն ավարտված է: Հիանալի էր, երկրպագուներին դուր եկավ։ Յուրաքանչյուր ոք, ով սիրում է Կրիշտիանու Ռոնալդուին, պարտավոր չէ ատել Մեսսիին։ Երկուսն էլ լավ ֆուտբոլիստներ են, երկուսն էլ փոխել են ֆուտբոլի պատմությունը։ Մեզ հարգում են ամբողջ աշխարհում, և սա է գլխավորը։

Նա գնում է իր ճանապարհով, ես՝ իմ։ Նա անում է իր գործը, իսկ ես՝ իմ ճանապարհով, անկախ նրանից, թե մենք Եվրոպայից դուրս ենք խաղում։ Ինչ ես տեսել եմ, նա լավ է անում, և ես նույնպես լավ եմ անում, ժառանգությունը շարունակվում է: Մենք բեմը կիսել ենք 15 տարի։ Չեմ ասում, որ մենք ընկերներ ենք, բայց մասնագիտությամբ գործընկերներ ենք և հարգում ենք միմյանց»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Record-ը։

38-ամյա Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է, հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան, Եվրոպայի չեմպիոնն ու Ազգերի Լիգայի հաղթողը։ 2022 թվականի դեկտեմբերին Ռոնալդուն 2,5 տարվա պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» հետ։ Հաղորդվում էր, որ նրա աշխատավարձը, հաշվի առնելով գովազդային եկամուտները, կկազմի տարեկան 200 մլն եվրո։

36-ամյա Մեսսին «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր է։ Արգենտինայի հավաքականի կազմում հարձակվողը հաղթել է 2022 թվականի աշխարհի առաջնությունում, ինչպես նաև ճանաչվել է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։ Արգենտինացին այս ամառ է տեղափոխվել «Ինտեր Մայամի»։ Նրա պայմանագիրը MLS-ի թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։