Ալեքսանդր Պետրակովի և Էդուարդ Սպերցյանի նախախաղային մամուլի ասուլիսը

EURO-2024-ի ընտրական փուլի Թուրքիա – Հայաստան խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ նախախաղային ասուլիսին ներկայացավ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում կմրցի Թուրքիայի ընտրանու դեմ, իսկ սեպտեմբերի 11-ին մեր ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Խորվաթիայի ընտրանուն։

Նշենք, որ մեր ընտրանին D խմբում 6 միավորով երկրորդն է, առաջատարը Թուրքիան է վաստակած 9 միավորով: Խորվաթիան և Ուելսը ունեն չորս ական միավոր, իսկ Լատվիան դեռևս միավոր չի վաստակել: