Սուսոն պատրաստ է վերադառնալ Իտալիա

«Սևիլիայի» կիսապաշտպան Սուսոն կարող է ձմռանը տեղափոխվել «Յուվենտուս», հայտնում է El Nacional-ը։ Հիշեցնենք, որ ամռանը իսպանական թիմը հրաժարվել էր իր կիսապաշտպանին բաց թողնել։

Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսը» շարունակի հետաքրքրվել Սուսոյով, ֆուտբոլիստը պատրաստվում է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի նրա տեղափոխությունը Իտալիայի առաջնություն տեղի ունենա:

Հիշեցնենք, որ Սուսոն նախկինում հանդես է եկել Իտալիայում՝ «Միլանի» կազմում։ Կիսապաշտպանին հաջողվել է հանդես գալ նաև «Լիվերպուլում»։