«Բարսելոնան» անդրադարձել է Պեդրիի ապագային

«Բարսելոնան» նախատեսում է երկարաձգել պայմանագիրը թիմի կիսապաշտպան Պեդրիի հետ։

Լրագրող Սերխի Կապդևիլան սոցցանցերում հայտնել է, որ «Բարսելոնան» իրականում պլանավորում է հաջորդ ամառ բանակցություններ սկսել Պեդրիի հետ նոր պայմանագրի շուրջ։ Կիսապաշտպանը համարվում է թիմի ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկը, ուստի դժվար թե փորձեն կրճատել նրա աշխատավարձը։

Հիշեցնենք, որ Պեդրիի գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։