Ժոաու Պալինյան կարող է տեղափոխվել եվրոպական գրանդ

«Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինյան կարող է միանալ «Բավարիային» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ամռանը «Բավարիան» պայմանավորվել էր «Ֆուլհեմի» հետ 28-ամյա պորտուգալացու տրանսֆերի շուրջ, սակայն վերջին պահին տրանսֆերը ձախողվեց։

Ֆուտբոլիստը «Ֆուլհեմում» է անցած ամառվանից։ Անգլիական թիմի կազմում նա անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի հեղինակ։

Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է 40 միլիոն եվրո։