Յան Օբլակը կարող է տեղափոխվել «Բավարիա»

Սլովենիայի և Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կարող է տեղափոխվել Գերմանիա, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա դարպասապահի ծառայություններով շարունակում է հետաքրքրվել Մյունխենի «Բավարիան»։ Գերմանիայի չեմպիոնը պատրաստ է մոտ ժամանակներս դիտարկել Օբլակի հետ պայմանագիր կնքելու հարցը։

Հիշեցնենք, որ Օբլակը «Ատլետիկոյի» կազմում խաղում է 2014 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է ևս հինգ տարով։