Ալեքսանդր Պետրակովի հետ նախախաղային մամուլի ասուլիսին կներկայանա Էդուարդ Սպերցյանը

Սեպտեմբերի 8-ին Թուրքիայի Էսքիշեհիր  քաղաքում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Թուրքիա –  Հայաստան հանդիպումը։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ևկիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա «Յենի Էսքիշեհիր» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով), և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։