Սերդար Ազմունը չկա Եվրոպա Լիգա 2023/24 մրցաշարի «Ռոմայի» հայտացուցակում

«Ռոմայի» նորեկ իրանցի հարձակվող Սերդար Ազմունը չկա Եվրոպա Լիգա 2023/24 մրցաշարի հայտացուցակում։

Ինչպես հայտնում է Football Italia-ն, դրա պատճառ են դարձել ՈՒԵՖԱ-ի՝ ակումբի նկատմամբ ֆինանսական ֆեյր-փլեյի պահանջները պահպանելու սահմանափակումները։ Համաձայն հռոմեացիներին ներկայացված պահանջների՝ թիմի ներկայիս կազմը պետք է պակաս լինի նախորդ մրցաշրջանի կազմից, կամ նույնը։ Այս հավասարակշռությունը պահպանելու համար «Ռոմայի» կազմում չընդգրկվեցին Ազմունը, ինչպես նաև մեկ այլ նորեկ դանիացի պաշտպան Ռասմուս Քրիստենսենը։ Երկու ֆուտբոլիստներին էլ հռոմեացիները վարձավճարով վերցրել են համապատասխանաբար «Բայերից» և «Լիդսից»։

Միևնույն ժամանակ, «Ռոմայի» հայտը Եվրոպա Լիգայի համար ներառել է ևս հինգ նորեկ՝ պաշտպան Էվան Ն’Դիկան, կիսապաշտպաններ Հուսեմա Աուարը, Լեանդրո Պարեդեսը, Ռենատու Սանչեշը, հարձակվող Ռոմելու Լուկակուն։ Ներառված էին նաև պաշտպան Մարաշ Կումբուլան և հարձակվող Թամմի Աբրահամը, ովքեր վնասվածք ունեն և դժվար թե խաղան մրցաշարի խմբային փուլում։

«Ռոման» Եվրոպա Լիգայի 2020/21 մրցաշրջանի հաղթողն է։ Այս մրցաշրջանում թիմը G խմբում է, որտեղ նրա մրցակիցները կլինեն Շերիֆը, Սերվետը և Պրահայի Սլավիան։