TOP-10 ակումբներ, որոնք ամառային տրանսֆերային պատուհանում ամենաշատն են ծախսել

Transfermarkt ինտերնետային պորտալը կազմել է այն ակումբների վարկանիշը, որոնք ամենաշատն են ծախսել ամառային տրանսֆերների վրա։

Այս ցուցանիշով առաջատար է դարձել Լոնդոնի «Չելսին», որը նորեկների համար նախատեսել է 464 մլն եվրո։ Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» զբաղեցրել է երկրորդ տեղը։ Սաուդյան ակումբն ուժեղացման վրա ծախսել է 353 միլիոն եվրո։ Եռյակը եզրափակել է «Պարի Սեն Ժերմենը»՝ 350 միլիոն եվրո արժողությամբ։

TOP-10 ակումբներ, որոնք ամառային տրանսֆերային պատուհանում ամենաշատն են ծախսել նորեկների վրա։

1. «Չելսի»՝ 464 մլն եվրո;

2. «Ալ-Հիլալ» – 353 մլն եվրո;

3.  ՊՍԺ – 350 միլիոն եվրո;

4. «Թոթենհեմ» – 249 միլիոն եվրո;

5. «Մանչեսթեր Սիթի» – 241 մլն եվրո;

6. «Արսենալ» – 235 մլն եվրո;

7. «Մանչեսթեր Յունայթեդ» – 207 մլն եվրո;

8. «Ալ-Ահլի» – 194 մլն եվրո;

9. «Լիվերպուլ» – 172 միլիոն եվրո;

10. «Ալ-Նասր» – 165 մլն եվրո։