Ջանլուիջի Բուֆոնը նշել է իր կարիերայի ավարտի պատճառը

Իտալիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նշել է իր կարիերայի ավարտի պատճառը։

«Իմաստ չկար շարունակել խաղալ: Կարծում եմ, որ եկել է ճիշտ պահը հեռանալու համար, ես հեռանալու ճիշտ տարիքում եմ: Անցած մրցաշրջանը փորձություն էր, ես այն սկսեցի գերազանց մարզավիճակով, բայց, այնուամենայնիվ, վնասվածք ստացա, և այն դարձավ ազդանշան ինձ համար»,- Բուֆոնի խոսքերը մեջբերում է Atlanta Journal Constitution-ը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Բուֆոնը հայտարարեց իր ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։ Ջանլուիջին «Պարմայի» ակադեմիայի սան է։ Նա այս ակումբում հանդես է եկել 1995-ից 2001 թվականներին, որից հետո միացել է «Յուվենթուսին», որտեղ անցկացրել է 17 տարի՝ մինչ «ՊՍԺ» մեկնելը։

Երկու տարի տեւած կարիերայի ֆրանսիական շրջանից հետո Բուֆոնը նախ վերադարձավ «Յուվենթուս», իսկ այնտեղից 2021 թվականին կրկին տեղափոխվեց «Պարմա»։

Թուրինյան ակումբի կազմում դարպասապահը 10 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, հինգ անգամ հաղթել է երկրի գավաթը, վեց անգամ՝ Սուպերգավաթը։