Ռուի Կոշտան տեղեկություն է տարածել Անխել դի Մարիայի աշխատավարձի մասին

«Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոշտան տեղեկություն է տարածել արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիայի աշխատավարձի մասին։

«Դի Մարիայի աշխատավարձը ցածր է աշխատավարձի շեմից, նա եկել է առանց բոնուսների: Նա նույնիսկ չէր ուզում իմանալ, թե որքան է լինելու իր աշխատավարձը։ Անխելը ավելի շատ եվրո չի պահանջել։

Նա ինձ ասաց, որ խաղալու է «Բենֆիկայի» կազմում՝ անկախ նրանից, թե ինչ գումար ես նրան առաջարկեմ»,- Կոշտայի խոսքերն է մեջբերում B24-ը:

35-ամյա Դի Մարիան արդեն խաղացել է «Բենֆիկայում» 2007-ից 2010 թվականներին։ Արգենտինացի կիսապաշտպանը վերադարձել է Լիսաբոն այս ամառ՝ միանալով ակումբին Թուրինի «Յուվենթուսից»: Անցած մրցաշրջանում Դի Մարիան մասնակցել է Ա Սերիայի 26 խաղի՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։