Բոյան Կրկիչը պաշտոն կստանա կատալոնացիների սպորտային կառավարման կառույցում

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Բոյան Կրկիչը պաշտոն կստանա կատալոնացիների սպորտային կառավարման կառույցում, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։

Իսպանացի նախկին ֆուտբոլիստը կմիանա կապտանռնագույնների նոր մարզական տնօրեն Դեկուի թիմին։ Ըստ աղբյուրի՝ Կրկիչը կհետևի «Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստներին, ովքեր վարձավճարով հանդես են գալիս այլ ակումբներում։

Նա պատասխանատվություն է կրելու նաեւ «կապտանռնագույնների» հիմնական թիմ տեղափոխության համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրկիչը սպորտային կառավարման մագիստրոսի կոչում էր ստացել Յոհան Կրոյֆի ինստիտուտում։ Դրանից հետո «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հասկացրեց, որ Բոյանի հարուստ կենսափորձը, ով խաղացել է երեք մայրցամաքներում և յոթ երկրներում, կարող է օգտակար լինել։