Կեպա Արիսաբալագան մոտ է եղել «Բավարիա» տեղափոխվելուն

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Կեպա Արիսաբալագան, ով ամռանը վարձավճարով «Չելսիից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», խոստովանել է, որ մոտ էր «Բավարիայի» ֆուտբոլիստ դառնալուն։

Մադրիդի «Ռեալը» պայմանագիր է կնքել 28-ամյա ֆուտբոլիստի հետ՝ որպես փոխարինող դարպասապահ Տիբո Կուրտուային, ով երկար ժամանակ բացակայելու է ծնկի խաչաձև կապանների պատռվածքի պատճառով:

«Թոմաս Տուխելը զանգահարեց ինձ։ Ես մոտ էի «Բավարիա» տեղափոխվելուն։ Երբ մարզիչը, ով քեզ հետ շատ չի աշխատել, ասում է, որ ցանկանում է, որ դու իր թիմում լինես, դա քեզ լավ զգացողություն է տալիս:

Բայց հնարավորություն ստեղծվեց խաղալ «Ռեալում»: Ի վերջո, «Ռեալը» Ռեալ Մադրիդ է։ Երբ քեզ կանչում է «Ռեալը», պետք չէ երկմտել»,- Արիսաբալագայի խոսքերն է մեջբերում Marca-ն։