Սոֆյան Ամրաբատը նշել է, որ հպարտ է անգլիական ակումբին միանալու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը նշել է, որ հպարտ է անգլիական ակումբին միանալու համար։

«Ինձ համար մեծ պատիվ և հպարտություն է միանալ այս մեծ ակումբին, հարուստ պատմություն ունեցող ակումբին։ Երազանք է ներկայացնել այս թիմը, և ես կտամ իմ ամբողջ ուժը՝ պաշտպանելու ՄՅՈւ-ին։ Չեմ կարողանում սպասել այն պահին, թե երբ եմ դուրս գալու խաղադաշտ։ Շնորհակալություն բոլոր երկրպագուներին ջերմ ընդունելության համար, եկեք այս մրցաշրջանը դարձնենք անմոռանալի», – գրել է Ամրաբատը սոցցանցերում։

«Մանչեսթեր Յունայթեդը» մեկ մրցաշրջանով վարձակալել է 27-ամյա մարոկկացուն «Ֆիորենտինայից»։ Բացի այդ, ակումբն իրավունք ունի գնելու ֆուտբոլիստին: