«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահը կլքի թիմը

«Քրիստալ Փելեսը» մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնի տրանսֆերը գնելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

26-ամյա Հենդերսոնի տրանսֆերային արժեքը կկազմի 15 մլն ֆունտ՝ գումարած 5 մլն ֆունտ բոնուսներ: Մոտ ժամանակներս անգլիացին կներկայացվի որպես «Քրիստալ Փելեսի» ֆուտբոլիստ։

Այս մրցաշրջանում Դին Հենդերսոնը չխաղաց «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ անցած մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Նոթինգհեմ Ֆորեստում», որի կազմում անցկացրեց 20 հանդիպում, բաց թողեց 33 գոլ։