Լեոնարդո Բոնուչին կտեղափոխվի Գերմանիա

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին մոտ է «Ունիոն Բեռլին» տեղափոխվելուն, այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ Բոնուչիի պայմանագիրը բեռլինյան ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2024 թվականի հունիսը։ Առանձին-առանձին կքննարկվի նաև պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությունը։ Նշվում է, որ 36-ամյա իտալացին այսօր կարող է մեկնել Բեռլին։

Այս տարվա ամռանը հայտնի դարձավ, որ «Յուվենտուսը» դուրս է թողել Բոնուչիին հիմնական թիմից և պաշտպանին հայտնել է, որ նա կարող է նոր ակումբ փնտրել։