Ռայան Գրավենբերչը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերչը կարող է տեղափոխվել «Լիվերպուլ» մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը, հաղորդում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստի համար անգլիական ակումբը պատրաստ է վճարել մոտ 30 միլիոն եվրո։

Նշվում է, որ «Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել Գրավենբերին, և բանակցությունները շարունակվում են։ Անձամբ ֆուտբոլիստը՝ ցանկանում է հեռանալ «Բավարիայից»։