«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Ուիլֆրեդ Էզան կլքի թիմը

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Ուիլֆրեդ Էզան տեղափոխվում է ավստրիական «ՍՎ Ռիեդ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Աղբյուրի համաձայն՝ կողմերը համաձայնության են եկել ֆուտբոլիստի տեղափոխության հարցում։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Արարատ-Արմենիա» էր տեղափոխվել 2021թ․ ամռանը ու մեր թիմի կազմում անցկացրած երեք մրցաշրջաններում մասնակցել 77 հանդիպման, իսկ իր նորամուտի խաղում աչքի է ընկել գոլով։