«Լիվերպուլը» տրանսֆեր է համաձայնեցրել

«Բավարիայի» 21-ամյա կիսապաշտպան Ռայան Գրավենբերչը 40 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի «Լիվերպուլ», հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիներին հաջողվել է պայմանավորվել կիսապաշտպանի գործարքի շուրջ Եվրոպայում տրանսֆերային պատուհանի փակվելուց մի քանի ժամ առաջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ երիտասարդ ֆուտբոլիստը անձամբ ցանկանում է հեռանալ մյունխենյան ակումբից։