Ալեքսանդր Չեֆերին․ «Միայն եվրոպական ակումբները կկարողանան մասնակցել Չեմպիոնների Լիգային»

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը արձագանքել է այն լուրերին, թե Սաուդյան Արաբիայի ակումբները կարող են Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել։

«Միայն եվրոպական ակումբները կկարողանան մասնակցել Չեմպիոնների Լիգային, Եվրոպայի Լիգային և Կոնֆերենց Լիգային»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Բացի այդ, ՈւԵՖԱ-ի ղեկավարն ասել է, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը չի անցկացվի ԱՄՆ-ում։

«Եզրափակիչն ընդունելու համար կարող են դիմել միայն եվրոպական ֆեդերացիաները, նույնիսկ ակումբները: Մենք պետք է փոխենք մեր բոլոր կանոնները, և մենք դա չենք ուզում»,- հավելել է Չեֆերինը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկություն հայտնվեց, որ Սաուդյան Արաբիայի ակումբները ցանկանում են wild card ստանալ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգային մասնակցելու համար։