Ալեքսանդր Զինչենկոն շատ բարձր է գնահատել Թոմաս Պարտիի խաղը

«Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն շատ բարձր է գնահատել թիմի կիսապաշտպան Թոմաս Պարտիի խաղը։

«Ո՞վ է ավելի ուժեղ՝ Կազեմիրոն, թե՞ Պարտին։ Չեմ ուզում վատ բան ասել։ Կազեմիրոն համաշխարհային կարգի ֆուտբոլիստ է, ով հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան։ Մտածեցի, թե ով է լավագույն հենակետային կիսապաշտպանը, ում հետ երբևէ խաղացել եմ։ Դա կլինի ընտրություն Ֆերնանդինյոյի, Ռոդրիի և Պարտիի միջև»,- Զինչենկոյի խոսքերը մեջբերում է FIVE-ը։