Լևերկուզենի «Բայերը» ցանկանում է գնել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում, հաղորդում է Match.tv-ն։

Աղբյուրի համաձայն՝ Լևերկուզենի «Բայերը» հետաքրքրված է Նաիր Թիկնիզյանի ծառայություններով։ Գերմանական ակումբը «Լոկոմոտիվին» դեռևս պաշտոնական առաջարկ չի կատարել, սակայն կապ է պահպանում վերջինիս գործակալի հետ և հույս ունի, որ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը կարող է ձեռք բերել Թիկնիզյանի տրանսֆերը։

Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 2,5 մլն եվրո։