Քոուլ Պալմերը կարող է կարիերան շարունակել լոնդոնյան թիմում

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է թիմի հարձակվող Քոուլ Պալմերին բաց թողնել «Չելսի» 60 միլիոն եվրոյի դիմաց, հայտնում է լրագրող Նիզար Կինսելլան։

Միաժամանակ ակնկալվում է, որ կողմերը կկարողանան պայմանավորվել 55 մլն եվրոյի շուրջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» մերժել էր 21-ամյա անգլիացու համար «Չելսիի» առաջին առաջարկը, որը կազմում էր 40 միլիոն եվրո։