Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա-Կարասկոն համաձայնության է եկել «Ալ-Շաբաբի» հետ։ Ըստ ինսայդեր Սանտի Ունայի՝ բելգիացին պատրաստ է տեղափոխվել Սաուդյան Արաբիա, սակայն նախ «Ատլետիկոն» պետք է բավարար չափով փոխհատուցում ստանա։
Աղբյուրի համաձայն՝ մոտ ժամանակներս ֆուտբոլիստի գործակալ Պինի Զահավին «Ատլետիկոյի» կներկայացնի բելգիացու տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական առաջարկ։ Բելգիացին հույս ունի, որ իր տրանսֆերը կհամաձայնեցվի մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը նախկինում հետաքրքրված էր կատալոնական «Բարսելոնայով», սակայն Չավին հրաժարվել էր տրանսֆերից։ 29-ամյա բելգիացու պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։