2023 թվականի ամառային տրանսֆերային պատուհանը ռեկորդ է սահմանել ֆուտբոլի պատմության մեջ

2023 թվականի ամառային տրանսֆերային պատուհանը ռեկորդ է սահմանել ֆուտբոլի պատմության մեջ ակումբային ամենաշատ գումարային ծախսերի համար, հայտնում է Transfermarkt-ը։

Օգոստոսի 30-ի դրությամբ ակումբների ծախսերը միասին կազմել են 7,631 միլիարդ եվրո: Նախկինում 2019 թվականի ամառային տրանսֆերային պատուհանը ռեկորդային էր՝ 7,568 մլրդ եվրո։

Պրեմիեր Լիգայի ակումբներն այս ամառ ամենաշատ գումարն են ծախսել։ Երկրորդ տեղում Սաուդյան Արաբիան է։ Ծախսերի քանակով Ա Սերիան երրորդ տեղում է։