«Միլանի» կիսապաշտպանը վարձավճարով տեղափոխվել է իտալական մեկ այլ ակումբ

«Միլանի» կիսապաշտպան Ալեքսիս Սալեմեյքերսը վարձավճարով տեղափոխվել է «Բոլոնիա»։

Պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչեւ 2023/24 մրցաշրջանի ավարտը։ Այն ունի հետգնման տարբերակ։

24-ամյա բելգիացին «Միլանում» հանդես է գալիս 2020 թվականից։ Իտալական ակումբի կազմում նա անցկացրել է 140 հանդիպում, դարձել 10 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։