Անսու Ֆատիի և Աբդե Էզալզուլիի հեռանալը կարող է օգնել «Բարսելոնային» ձեռք բերել Ժոաու Ֆելիշին

«Բարսելոնան» փորձում է տեղ բացել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշի համար, ով դեռ ցանկանում է միանալ միայն «Բարսելոնային»։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ կատալոնական ակումբի հարձակվողներ Անսու Ֆատիի և Աբդե Էզալզուլիի վարձավճարը կարող է օգնել «Բարսելոնային» իրագործել Ֆելիշի տրանսֆերը:

Հիշեցնենք, որ եթե պորտուգալացին տեղափոխվի կատալոնական ակումբ, ապա այն կլինի վարձավճարով` գնելու իրավունքով, քանի որ «Բարսելոնան» ֆինանսական խնդիրների պատճառով չի կարող իրեն այլ գործարք թույլ տալ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե «Բարսելոնան» չհասցնի ավարտին հասցնել Ֆելիշի տրանսֆերը, ապա ֆուտբոլիստը պատրաստ կլինի տեղափոխվել Սաուդյան Արաբիա։