Էդեն Ազարը բազմաթիվ առաջարկներ է ունեցել կարիերան շարունակելու

«Չելսիի» և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Էդեն Ազարը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջարկների պակաս չի ունեցել, հաղորդվում է AS-ը։

32-ամյա բելգիացի հարձակվողը առաջարկներ է ունեցել ՄԼՍ-ից, Սաուդյան Արաբիայից, Իսպանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից և Շոտլանդիայից։ Լավագույն առաջարկն արել է «Ինտեր Մայամին», սակայն ֆուտբոլիստը մերժել է առաջարկը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ազարը լրջորեն մտածում է իր  կարիերան ավարտելու մասին։