Ռանդալ Կոլո-Մուանին բոյկոտել է

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին բոյկոտել է։ Ինսայդեր Ֆաբրիս Հոքինսի տեղեկություններով՝ ֆրանսիացի հարձակվողը միտումնավոր է որոշել բաց թողնել թիմի մարզումները։

Կոլո-Մուանին համոզված է, որ «Այնտրախտի» ղեկավարությունը չի կատարել ՊՍԺ տեղափոխվելու վերաբերյալ իր խոստումը։ Հարձակվողը նախատեսում է օգտագործել իր ճնշումը՝ գերմանական ակումբին ստիպելու գնալ փոխզիջումների և վաճառել նրան ՊՍԺ-ին։

Հիշեցնենք, որ Կոլո-Մուանին արդեն պայմանավորվել է փարիզցիների հետ անձնական պայմանների շուրջ։ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» ավելի վաղ հրաժարվել էր 70 միլիոն եվրոյի դիմաց վաճառել ֆուտբոլիստին որպես փոխհատուցում։ Բունդեսլիգայի մեկնարկային երկու տուրերում ֆրանսիացին դարձել է մեկ գոլի հեղինակ։