Ռոմելու Լուկակուն տեղափոխվել է «Ռոմա»

Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն տեղափոխվել է «Ռոմա»։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ իտալական ակումբը ստորագրել է անհրաժեշտ փաստաթղթերը «Չելսիից» 30-ամյա բելգիացու տեղափոխության համար։ Լուկակուն նույնպես ստորագրել է պայմանագիրը։

Իտալիայի առաջնության երկու մեկնարկային տուրերում «Ռոմային» հաջողվել է վաստակել ընդամենը մեկ միավոր։