«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է Սոֆյան Ամրաբատին վարձակալել

«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, հայտնում է The Athletic-ը:

Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները ակնկալում են 27-ամյա մարոկկացուն վարձավճարով վերցնել ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրների պատճառով։ Ակումբը նաև հետևում է «Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերին, սակայն «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստը մնում է առաջնահերթ թիրախ։

Ամրաբատը «Ֆիորենտինայում» հանդես է գալիս 2020 թվականից։ Իտալական թիմի կազմում նա անցկացրել է 107 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։