«Լիվերպուլը» հրաժարվում է 70 միլիոն ֆունտ վճարել «Քրիստալ Փելեսի» ֆուտբոլիստի համար

«Լիվերպուլը» չի ցանկանում 70 միլիոն ֆունտով ձեռք բերել «Քրիստալ Փելեսի» կիսապաշտպան Չեյկ Դուկուրեին, հայտնում է Evening Standard-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը մտադիր չէ պաշտոնական հայտ ներկայացնել 23-ամյա ֆուտբոլիստի համար, ում «Քրիստալ Փելեսը» գնահատել է 70 միլիոն ֆունտ։ «Լիվերպուլի» ղեկավարությունը գինը չափազանց բարձր է համարում։

2022/23 մրցաշրջանում Դուկուրեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 35 միլիոն եվրո։