Ժոաու Պալինյան կարող է տեղափոխվել եվրոպական գրանդ

«Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինյան կարող է տեղափոխվել «Բավարիա», հաղորդում է Sport1-ը։

Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիները մոտ ժամանակներս ծրագրում են առաջարկ անել 28-ամյա պորտուգալացու համար։

Պալինյան «Ֆուլհեմում» է անցած ամառվանից։ Անգլիական թիմի կազմում նա անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է 40 միլիոն եվրո։