Սոֆյան Ամրաբատը կարող է կարիերան շարունակել իտալական մեկ այլ ակումբում

«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը կարող է կարիերան շարունակել իտալական մեկ այլ ակումբում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա մարոկկացու համար կպայքարի «Նապոլին»: Ֆուտբոլիստը հայտնվել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։

Անցած մրցաշրջանում Ամրաբատը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 30 միլիոն եվրո։