Սիմոնե Ինձագի. «Մենք շատ ենք փոխվել, դա անվիճելի է»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ամփոփել է Իտալիայի առաջնության երկրորդ տուրի «Կալյարիի» դեմ հանդիպումը (2:0)։

«Տղաները առաջին րոպեից շատ լավ խաղացին՝ մեծ ոգևորություն ցուցաբերելով առաջնության նորեկի դեմ: Պետք էր ամենայն լրջությամբ մոտենալ հանդիպմանը, և դա մեզ հաջողվեց։ Մենք տասը ֆուտբոլիստ ենք փոխել, բայց ես և իմ անձնակազմը բավականին գոհ ենք։ Թիմը դեռ կազմակերպված է, և դա չափազանց կարևոր է մարզչի համար։ Մենք շատ ենք փոխվել, դա անվիճելի է, բայց մենք մնացել ենք թիմ, որը գիտի, թե ինչպես առաջ գնալ»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում DAZN-ը։

Հիշեցնենք, որ «Ինտերը» վաստակեց 6 միավոր և մրցաշարային աղյուսակում հավասարվեց «Միլանին», «Նապոլիին» և «Վերոնային»։ «Կալյարին» 1 միավորով 13-րդն է։