Հայտնի է, թե որքան գումար է առաջարկել «Ալ-Իթթիհադը» Մոհամեդ Սալահի համար

«Ալ-Իթթիհադը» «Լիվերպուլին» ուղարկել է 129 միլիոն ֆունտ ստերլինգ տրանսֆերային առաջարկ հարձակվող Մոհամեդ Սալահի համար, հաղորդում է լրագրող Էքրեմ Քոնուրը։

Ավելի վաղ անգլիական թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել էր, որ 31-ամյա ֆուտբոլիստը չի վաճառվում։ Նրա խոսքով՝ Սալահը հավատարիմ է ակումբին։

Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ Ընթացիկ մրցաշրջանում եզրային հարձակվողը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 3 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։