Մաուրիսիո Պոչետինոն անդրադարձել է Ռոմելու Լուկակուի ապագային

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին մամուլի ասուլիսի ժամանակ հարցրել են ֆուտբոլիստների, մասնավորապես՝ Ռոմելու Լուկակուի հնարավոր հեռանալու մասին։

«Ես նման իրավիճակներին չեմ մասնակցում։ Ես կենտրոնացած եմ թիմի վրա, այն ֆուտբոլիստների վրա, որոնք ունեմ։ Այս պահին ոչինչ չի փոխվել։ Ինձ ոչ ոք չի ասել, որ Լուկակուի հետ հարցը փակված է։ Անշուշտ, ակումբը ձեզ կտեղեկացնի, երբ ինչ-որ բան արվի»,- լրագրողներին ասել է Պոչետինոն։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Չելսին» համաձայնեցրել է «Ռոմայի» 30-ամյա Ռոմելու Լուկակուի վարձավճարով տրանսֆերը։