Քոնոր Գալագերը՝ «Բավարիայի» ուշադրության կենտրոնում

«Չելսիի» կիսապաշտպան Քոնոր Գալագերը հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» ուշադրության կենտրոնում։

Ինչպես հայտնում է talkSPORT-ը՝ մյունխենցիները հարցում են ուղարկել լոնդոնյան ակումբին 23-ամյա ֆուտբոլիստի համար։ Գործարքը կարող է ավարտվել ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին։

Քոնոր Գալագերը «Չելսիի» սան է։ «Թոշակառուների» առաջին թիմի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 48 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է երեք գոլ և մեկ գոլային փոխանցում կատարել։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։