Հարի Մագուայրի ապագան մնում է անորոշ

«Վեսթ Հեմը» դուրս է մնացել «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրի համար պայքարից։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «մուրճերը» վերադարձել են անգլիացու թեկնածությունը, սակայն մանկունիանցիների կողմից դրական պատասխան չեն ստացել։

Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ «Վեսթ Հեմը» պայմանավորվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Մագուայրի տրանսֆերի շուրջ 35 միլիոն եվրոյի դիմաց։ Այնուամենայնիվ, գործարքը, ի վերջո, ձախողվեց։

Մագուայրը, ամենայն հավանականությամբ, կմնա «Մանչեսթեր Յունայթեդում» առնվազն մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանը: Ֆուտբոլիստը ցանկանում է ապացուցել, որ արժանի է խաղալ թիմի մեկնարկային կազմում։