«Ինտերը» վերջնագիր է ներկայացրել «Բավարիային»

«Ինտերը» վերջնագիր է ներկայացրել «Բավարիային»՝ կենտրոնական պաշտպան Բենժամին Պավարի տեղափոխության հետ կապված։ Լրագրող Քրիստիան Ֆալկի խոսքով՝ ֆրանսիացու ճակատագիրը պետք է որոշվի այսօր։

Հիշեցնենք, որ «Ինտերը» արդեն մի քանի օր առաջ համաձայնեցրել է տրանսֆերի պայմանները 33 միլիոն եվրոյի դիմաց՝ հաշվի առնելով բոնուսները։

Սակայն Պավարը դեռ բուժզննում չի անցել, քանի որ «Բավարիան» նրան փոխարինող չի գտել։ Ակումբը փորձում է վարձակալել Տրևո Չալոբային «Չելսիից»՝ որպես Պավարին փոխարինող։