Դիեգո Սիմեոնե. ««Բարսելոնան» և «Ռեալը» Լա Լիգայի ամենաուժեղ թիմերն են»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չի հավատում, որ իր թիմն Լա Լիգայի ուժեղագույնների թվում է։ Արգենտինացի մասնագետը հասկացրել է, որ «Ատլետիկոն» դասով նկատելիորեն զիջում է «Բարսելոնային» և Մադրիդի «Ռեալին»։

««Բարսելոնան» և «Ռեալը» Լա Լիգայի ամենաուժեղ թիմերն են։ Նրանք ավելի լավն են, քան մնացածը: Մենք աշխատում ենք, որպեսզի պատրաստ լինենք, երբ այս ակումբները խնդիրներ ունենան»,- ասել է Սիմեոնեն մամուլի ասուլիսի ժամանակ։

Իսպանիայի առաջնության առաջին երեք տուրերում Մադրիդի «Ատլետիկոն» վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։