«Յուվենտուսը» պատրաստ է նոր հարձակվող ձեռք բերել, եթե թիմից հեռանա Մոյզե Կինը

«Յուվենտուսը» պատրաստ է նոր հարձակվող ձեռք բերել, եթե մոտ օրերս թիմից հեռանա Մոյզե Կինը։ Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքերով՝ եթե իտալացի հարձակվողը հեռանա մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը, ապա «Յուվենտուսը» նրան փոխարինող նոր հարձակվող կգնի։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» դեմ չէ Կինին վաճառելուն այն պատճառով, որ ֆուտբոլիստը բավականին մեծ աշխատավարձ է ստանում։

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով ավելի վաղ հետաքրքրված էին Ա Սերիայի և Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբները։