Բենժամին Պավարը տեղափոխվեց «Ինտեր»

«Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարը կարիերան կշարունակի «Ինտերում»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ գործարքը լիովին համաձայնեցված է։ 27-ամյա ֆրանսիացու համար իտալական ակումբը կվճարի 30 մլն եվրո։ Եվս երկու միլիոն «Բավարիան» կկարողանա ստանալ բոնուսների տեսքով։

Հիշեցնենք, որ Պավարը պաշտպանում է «Բավարիայի» գույները 2019 թվականի ամառվանից, նախկինում հանդես է եկել «Շտուտգարտում» և «Լիլում»։ Ընդհանուր առմամբ, պաշտպանը մյունխենցիների կազմում անցկացրել է 163 հանդիպում, որոնցում դարձել է 12 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին գնահատում է 40 միլիոն եվրո։