Sky Sports. «Այնտրախտը» պատասխանել է ՊՍԺ-ի առաջարկին

ՊՍԺ-ն շարունակում է աշխատել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Սակայն գերմանական ակումբը մերժել է 80 միլիոն եվրոյի առաջարկը, հաղորդում է Sky Sports-ը։

Նշվում է, որ «Այնտրախտը» ցանկանում է ֆուտբոլիստի վաճառքից վաստակել 100 միլիոն եվրո և չի համաձայնվի ավելի փոքր գումարի։

24-ամյա Ռանդալ Կոլո-Մուանին «Այնտրախտում» խաղում է 2022 թվականի հուլիսից։ Այդ ժամանակից ի վեր ֆրանսիացին գերմանական թիմի կազմում անցկացրել է 50 հանդիպում, որոնցում խփել է 26 գոլ և 17 գոլային փոխանցում կատարել։