Պաշտոնական․ Ֆերմին Լոպեսը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնան» հայտարարել է կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։

20-ամյա ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը՝ 400 միլիոն եվրո հրաժարագինով։

Անցած մրցաշրջանը իսպանացին վարձավճարով անցկացրել է «Լինարեսում», որի կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։